Ռուսաստանը տեսնում է խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի և Բաքվի քաղաքական կամքը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը
Դմիտրի Պեսկովի խոսքով` Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում բանակցություն չեն վարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը տեսնում է խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը և աջակցում է դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարևորն այն է, որ և՛ Երևանի, և՛ Բաքվի մոտ մենք նկատում ենք քաղաքական կամքը։ Կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի կնքումն օգտակար կլինի ինչպես երկու երկրի համար, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայունության համար»,– նշեց նա։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն վարել։
«Նմանատիպ միջոցառումները, այդ թվում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Այս անգամ հենց այդպես էլ եղավ»,– նշել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովի ընթացքում խաղաղության օրակարգին առնչվող հացեր են քննարկել։