ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկու շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ների ոչնչացման մասին

Ինքնաթիռային տիպի դրոնները Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձ են ձեռնարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները անօդաչու թռչող սարքեր են խոցել Ռուսաստանի երկու շրջաններում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Անցած գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի երկու անօդաչու թռչող սարք են որսացել Ռոստովի և Բելգորոդի մարզերում: ՌԴ ՊՆ-ն նշել է, որ ինքնաթիռային տիպի դրոնները Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձ են ձեռնարկել:
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի խոցման մասին հայտնել է մարզպետ Վասիլի Գոլուբևը: Նա ավելացրել է, որ հետևանքները ճշտվում են։