ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը Աֆրիկայի նախկին պատրիարքական էկզարխ (բարձրաստիճան հոգևորական, որ կառավարում է մի քանի թեմ), միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել է ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարչի պաշտոնից: Այս մասին ասվում է Մոսկվայի պատրիարքարանի կայքում հրապարակված տեղեկագրում։
«Որոշում է կայացվել միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկուն ազատել երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարումից և ուղարկել հանգստի, թեմի ժամանակավոր կառավարումը հանձնել Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին»,- ասված է տեղեկագրում:
Նշենք, որ միտրոպոլիտ Լեոնիդը երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել 2021 թվականին: