ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

Ուսուցիչներից մոտ 200–ը գործուղվել են ՀՀ մարզեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ (տեղահանված ուսուցիչների 1/3–ը) աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Տեղեկությունը տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ համայնքներում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։