Իրանի նախագահը հունվարին Թուրքիա կայցելի

Էբրահիմ Ռայիսիի այցը Անկարա պետք է տեղի ունենար դեռ 2023–ի նոյեմբերի սկզբին, սակայն այն հետաձգվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Անկարա կայցելի, ինչի մասին հայտնել է փոխարտգործնախարար Ալի Բաղերին:
Այցը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին օրերին, սպասվում է, որ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ տեղի կունենա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը:
Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի
Նման ձևաչափի նախորդ միջոցառումը տեղի է ունեցել 2022 թվականին՝ նախագահ Էրդողանի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Նշենք, որ Իրանի առաջնորդի այցը պետք է տեղի ունենար այս տարվա նոյեմբերին, սակայն այն հետաձգվել է, ինչը ԶԼՄ-ներում տարբեր վարկածներ է առաջացրել Անկարայի և Թեհրանի քաղաքականության մեջ իբր առկա տարաձայնությունների մասին: