Իրանի արտգործնախարարն արդեն Հայաստանում է. նա առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Քիչ հետո սպասվում է համատեղ մամուլի ասուլիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն արդեն ժամանել Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը
Նրան ՀՀ ԱԳՆ շենքի մոտ դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը
Քիչ հետո սպասվում է համատեղ մամուլի ասուլիս։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2022 թ.–ի հոկտեմբերի 20–ին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նրանք քննարկել էին Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հարցը։ Հոկտեմբերի 21–ին էլ նախարարները ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: