«Հյուսիս–հարավ» ՄՏՄ–ն Հնդկաստանի ամենամեծ առաջնահերթությունն է. Ջայշանկար

Ավելի վաղ Հնդկաստանում հայտարարել էին, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ «Հյուսիս–hարավ» ՄՏՄ–ի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին, և Հնդկաստանի համար այդ նախագիծն ամենամեծ առաջնահերթությունն է։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Այդ նախագիծը համապատասխանում է և՛ մեր շահերին, և՛ ամբողջ համաշխարհային տնտեսության շահերին։ Այն մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է», – ասել է Հնդկաստանի արտգործնախարարը։
Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարել էր, որ Հնդկաստանը ողջունում է Չաբահար նավահանգստի զարգացման նախագծի մասնակիցը դառնալու Հայաստանի որոշումը և պատրաստ է աշխատել Երևանի հետ «Հյուսիս–հարավ» ՄՏՄ–ի շրջանակում։
Նա պարզաբանել էր, որ Հնդկաստանն ու Իրանը սերտ համագործակցում են այդ միջանցքի շրջանակում, որը կապում է Պարսից ծոցի երկրները Կասպից ծովի, ՌԴ–ի և ԵՄ–ի հետ։ Հայաստանը ևս նախագծի մի մաս է, և Հնդկաստանը պատրաստ է աշխատել նրա հետ, հասկանալ` ինչ կարող է շահել այդ միջանցքի շահագործումից։
Հյուսիս–հարավը` որոշիչ գործոն. ի՞նչ են «կորցրել» Իրանն ու Հնդկաստանը Հայաստանի պես երկրում
Հիշեցնենք, որ այժմ Երևանն աշխատում է հարավից հյուսիս մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման և գործարկման ուղղությամբ։ Հայաստանում կարծում են, որ կարող են էական դեր խաղալ` բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղի առաջարկելով։ Ա
յդպիսով` Երևանը կկապի Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ վրացական նավահանգիստներով Սև ծովում և հակառակը` ԵՄ–ն Հնդկաստանի հետ։ Իսկ Երևանի միջով անցնող բուն միջանցքը թույլ կտա Հնդկաստանին հասանելիություն ստանալ Սև ծովի նավահանգիստներին, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա ավելի կարճ երթուղով։
Այս փուլում խմբի մասնագետները նախագծի իրականացման ճանապարհային քարտեզ են մշակել, մշակումները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։ Հավակնոտ նախագծի իրականացման համար Երևանն աշխատանք է տանում Նյու Դելիի հետ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ։
Մեսիջ Երևանին, կամ ինչու են Հնդկաստանն ու Իրանն ուզում ՀՀ-ին ներառել «Հյուսիս–հարավ»-ի մեջ