ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական- տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա շեշտեց, որ Հայաստանը լուրջ է տրամադրված տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում և կարևոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։
«2024 թվականի առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում։ Մենք լավատես ենք այդ հարցում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց, որ նախօրեին շփվել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: