ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանում դադարեցվել է 𝟐 բենզալցակայանի և 𝟏 նավթամթերքի պահեստարանի գործունեություն։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ Տեսչական մարմնի մասնագետները, հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելով, հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հետազոտություններն իրականացվել են Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ», Տիգրան Պետրոսյան 𝟏/𝟒 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի 𝟏-ին նրբանցք 𝟔/𝟐 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում։