ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թ. փետրվարի 1–ից չի փոխվի։ Այս մասին որոշումը հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա իր նիստում։
Հիշեցնենք, որ համակարգում սակագները տարբերվում են՝ կախված սպառողների կողմից ստացվող հոսանքի լարումից, իսկ տնային տնտեսությունների համար՝ նաև կախված էլեկտրաէներգիայի ամսական սպառումից (մինչև 200 կՎտ/ժ ամսական, 200–400 և 400–ից բարձր կՎտ/ժ): Առանձին սակագին գործում է անապահով ընտանիքների համար։
Ձեռնարկությունների համար ամենացածր սակագինը գործում է 110 կՎտ լարման համար (մոտ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ), իսկ 220 կՎտ լարմամբ սնվող փոքր բիզնեսի համար սակագինը կկազմի 53,48 և 43,48 դրամ:
Ինչ վերաբերում է անապահով ընտանիքներին, ապա նրանց համար սակագինը կկազմի 29,99 և 19,99 դրամ: Մինչև 200 կվտ սպառում ունեցող ընտանիքների համար մեկ կՎտ/ժ կկազմի 46,48 և 36,48 դրամ, սպառողների համար՝ 200-400 կՎտ/ժ–ն՝ 48,48, ինչպես նաև` 38,48 դրամ՝ 400 կՎտ/ժ սպառողների համար։