Մոսկվայի և Երևանի գործակցությունը ԵԱՏՄ-ում փոխշահավետ հիմքի վրա է․ Մարիա Զախարովա

Sputnik
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում նշել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներում տարեցտարի աճի բարձր տեմպեր են նկատվում, Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին մասնակցությունից։
«Չնայած Հայաստանի իշխանության ներկայացուցիչների որոշ վիճահարույց հայտարարություններին՝ Ռուսաստանը կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն է վարում հայ գործընկերների և ԵԱՏՄ մյուս անդամների հետ», - ասել է Զախարովան։