Կոմունիկացիաների բացման հարցում ՀՀ և Իրանի տեսակետները նույնական են․ Արարատ Միրզոյան

Sputnik
Իրանի Արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի երևանյան այցն ամփոփվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսով։
Երկու երկրների արտգործնախարարները խոսել են տրանսպորտային հաղորդակցության, տարածաշրջանային ենթակառուցվածների մասին։ Արարատ Միրզոյանը հայտարարել է Հայաստանն ու Իրանը նույնական տեսակետ ունեն կոմունիկացիաների բացման հարցում։