ԼՂ կորստի խորքային նշանակությունը մենք դեռ չենք հասկանում․ Սուրեն Սուրենյանց

Sputnik
Ինչպես անցավ քաղաքական տարին Հայաստանում․ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ամփոփել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Լեռնային Ղարաբաղի կորուստն անցնող տարվա շրջադարձային ու ողբերգական իրադարձությունն էր, որի խորքային նշանակությունը մենք դեռ չենք հասկանում»,- համարում է քաղաքական վերլուծաբանը։
Սուրեն Սուրենյանցի խոսքով` Հայաստանը կանգնած է նոր ազգային գաղափար, նախագիծ ունենալու հրամայականի առաջ, որովհետև ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանցքային է եղել ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական դիսկուրսում։ Արցախի կորստով ամբողջությամբ փոխվել է ՀՀ ներքաղաքակաան կյանքը։
Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է նաև Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հայտարարությանը՝ ԵԱՏՄ-մ բացառապես որպես տնտեսական կառույց դիտարկելու վերաբերյալ։