Շեր. «Աշխատում եմ, որովհետև գիտեմ, որ մի օր այլևս ի վիճակի չեմ լինելու աշխատել»

Քրիստոնյաների մեծ մասը դեկտեմբերի 25-ին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդը, որն Արեւմուտքում տարվա ամենագլխավոր տոնն է համարվում։ Նույնիսկ երաժշտության առանձին ժանր գոյություն ունի՝ հատուկ Ծննդյան տոներին նվիրված երգեր՝ carols։
Sputnik
Բազմաթիվ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ «Ծննդյան երգերից» բաղկացած ալբոմներ ունեն հրատարակած։ Ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգսյանը չուներ։ Այս տարվա Սուրբ Ծնունդը նրա համար հատկանշական էր։ Տասը տարի շարունակ նա ոչ մի նոր ալբոմ չէր թողարկել, տասը տարի շարունակ անընդհատ ասում էր, թե շուտով կթողարկվի «Ծննդյան երգերի» իր ալբոմը։ Շատերն արդեն չէին թաքցնում իրենց հոռետեսությունը. «Ասեց, հո չարե՞ց։ 77 տարեկանում ի՞նչ նոր ալբոմ»։ Բայց մի քանի շաբաթ առաջ հայտնի երգչուհու նոր ալբոմը հայտնվեց Լոս Անջելեսի երաժշտական խանութներում։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։