Լուրեր

Sputnik
▪️ Ռուսաստանը հաջորդ տարի ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում մտադիր է առավել մեծ ուշադրություն դարձնել կառույցի ներսում տնտեսական կապերի խորացմանը և ազգային արժույթներով հաշվարկներին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ անցնող տարվա ընթացքում ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճել է՝ կազմելով 83 միլիարդ 700 միլիոն դոլար:
▪️ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել արդադատության նախարարություն՝ պարելու, թե ինչ պայմաններում են Հայաստանում պահվել ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը ։ Գերատեսչությունը պաատսխանել է, որ նրանք Ֆիզիկական և հոգեբանական որևէ ճնշման չեն ենթարկվել։
▪️ 44-օրյա պատերազմում ՀՀ ԶՈՒ հայտնաբերած, այնուհետև դատապարտված սիրիացի վարձկան-ահաբեկիչներն իրենց պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում։ Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նշվել է, որ նրանց Սիրիա արտահանձնելու մասին խոսք չկա։
Այս և այլ լուրեր՝ մանրամասներով․ ունկնդրե՛ք լրահոսը։