Բենզինը կթանկանա, եթե նպատակը հավելյալ հարկեր գեներացնելն է. Նաիրի Սարգսյան

Sputnik
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել հայաստանյան բենզինի շուկայում հիմնական 4 խաղացողների` «Սի Փի ԷՍ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ընկերությունների նկատմամբ։ Հիմքը գերիշխող դիրքի առերևույթ չարաշահումն է։
Հանձնաժողովը բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության ուսումնասիրություն է իրականացրել և արձանագրել բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը սա համարել է դրական քայլ, այլ հարց է , թե որոնք են այդ վարույթների շարժառիթները։