ՌԴ կառավարությունը երկարաձգել է փամփուշտների և պարկուճների արտահանման արգելքը

ՌԴ կառավարություն
Փամփուշտների և պարկուճների արտահանման արգելքը սահմանվել էր 2023 թվականի մայիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ կառավարությունը երկրից փամփուշտների և պարկուճների արտահանման ժամանակավոր արգելքի ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թվականի վերջ։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության Telegram-յան ալիքում։
«Ռուսաստանում երկարաձգվում է քաղաքացիական և ծառայողական ակոսափող զենքի փամփուշտների, ինչպես նաև որոշակի տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտների պարկուճների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այն կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Որոշումը ստորագրվել է», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը:
Ռուսաստանում հավելյալ զորահավաքի անհրաժեշտություն չկա. Պուտին
Փամփուշտների և պարկուճների արտահանման արգելքը սահմանվել էր 2023 թվականի մայիսին։
Իրանում զենքի մաքսանենգությամբ զբաղվող 15 մարդ է ձերբակալվել