Քյոլնի տաճարը փակ է զբոսաշրջիկների համար ահաբեկչական սպառնալիքի պատճառով․ ԶԼՄ

Bild թերթն ավելի վաղ հաղորդել էր, որ Գերմանիայում և Ավստրիայում անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել իսլամիստների դեմ, որոնք ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստում Սուրբ ծննդյան տոներին, այդ թվում՝ Քյոլնի տաճարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,26 դեկտեմբերի - Sputnik. Քյոլնի տաճարը զբոսաշրջիկների համար փակ է իսլամիստների կողմից ահաբեկչական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բոլոր պատարագները կատարվում են, բայց զբոսաշրջային այցելությունը, ցավոք, անհնար է։ Պատարագների արանքում տաճարը փակ է»,-ասել է տաճարի անվտանգության ծառայության ղեկավար Օլիվեր Գասենը։
Գործակալության տեղեկություններով՝ տաճարում տեղեկացել են Ամանորի նախօրեին իսլամիստական խմբավորման կողմից ենթադրյալ հարձակման մասին:
Դեկտեմբերի 24–ին Bild թերթը հաղորդել էր, որ Գերմանիայում և Ավստրիայում անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել իսլամիստների դեմ, որոնք ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստում սուրբծննդյան տոներին, այդ թվում՝ Քյոլնի տաճարում: Բացի Ավստրիայից և Գերմանիայից, ահաբեկչական բջջի անդամները կարող էին հարձակում նախապատրաստել նաև Իսպանիայում։ Քյոլնի տաճարում գերմանական ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել՝ համոզվելու համար, որ վտանգավոր առարկաներ չկան։
Եվրահանձնաժողովում նախազգուշացրել են Ամանորին ԵՄ-ում ահաբեկչությունների վտանգի մասին
Bild-ի տեղեկություններով՝ մի քանի մարդ ձերբակալվել է Վիեննայում, ևս մեկը՝ Գերմանիայի արևմուտքում գտնվող Սաար դաշնային հողում։ Պարբերականը հայտնել է, որ ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք համագործակցել են «Իսլամական պետություն՝ Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման (արգելված է ՌԴ-ում) հետ: Քյոլնի ոստիկանությունը հայտարարել է տաճարում և դրա շրջակայքում անվտանգության միջոցառումների ավելացման մասին՝ ահաբեկչական բարձր սպառնալիքի պատճառով: