Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ցարսկոյե Սելոյում. տեսանյութ

Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումն է 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ միացել է ԱՊՀ մյուս երկրների գործընկերներին, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար անցկացնում է Ամանորից առաջ:
Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներում էքսկուրսիայի ընթացքում:
Պավլովսկից հետո ԱՊՀ երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, այնուհետև նրանց սպասում են Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Փաշինյանի պետերբուրգյան այցից հետո կփոխվի՞ ՀՀ արտաքին քաղաքականությունը