Իրանի արտգործնախարարը վաղը կայցելի Երևան

Արխիվային լուսանկար
Նա կհանդիպի ՀՀ արտգործնախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վաղը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կժամանաի Հայաստան։Այս մասին իր X–ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ Մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ նախատեսվում է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 2022 թ.–ի հոկտեմբերի 20–ին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նրանք քննարկել էին Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հարցը։ Հոկտեմբերի 21–ին էլ նախարարները ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: