Դադարեցվել է 4 բենզալցակայանների գործունեությունը, դրանցից 2-ը նաև ապամոնտաժվել են

Դադարեցվել է 4 բենզալցակայանների գործունեությունը, դրանցից 2-ը նաև ապամոնտաժվել են
Հայտնաբերվել են փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի և Արմավիրի մարզերերում դադարեցվել է 4 բենզալցակայանների գործունեություն, նրանցից 𝟐-ը նաև ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Դադարեցվել է 4 բենզալցակայանների գործունեությունը, դրանցից 2-ը նաև ապամոնտաժվել են