Չգիտեմ` Փաշինյանը ռուսամետ է, արևմտամետ է, թե ամերիկամետ, բայց նա հակահայ է. Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի համար ՀՀ վարչապետի հայտարարություններն ու գործողությունները միշտ հակասում են իրար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դժվարանում է պատասխանել հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, թե արևմտամետ։

«Չեմ կարող ասել` հիմա Փաշինյանը ռուսամետ է, արևմտամետ է, թե ամերիկամետ է, ես կարող եմ երաշխավորել, որ նա հակահայ է։ Թե որ տերերին ծառայելով է այս կամ այն դավաճանությունը ինքը իրականացրել` ճիշտն ասած` իմ համար միևնույնն է»,– ասաց պատգամավորը լրագրողների հետ զրույցում։

Ըստ պատգամավորի` ՀՀ վարչապետի հայտարարություններն ու գործողությունները միշտ հակասում են իրար։
«Փաշինյանը Սիրիա զորախումբ էր ուղարկում, միևնույն ժամանակ բերման էր ենթարկում ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին...»,– ասաց Մամիջանյանը։
«Լայքի» համար երկիրը վտանգում են. Մամիջանյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Նա հիշեցրեց` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանի պատմության մեջ իրենք ամենառուսամետ իշխանությունն են, դրանից մի երկու ամիս հետո «դուելի էր բռնվել» ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ։