Արագ շախմատի աշխարհի առաջնություն. Արոնյանն ու ևս 12 հայ շախմատիստ պայքարի մեջ են մտնում

Շախմատ
Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչներն այսօր կսկսեն պայքարը արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում, որը կազմակերպվել է Սամարղանդում։
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար դոլար:
Հենրիխ Մխիթարյանը շուտով կերկարաձգի «Ինտերի» հետ պայմանագիրը․ ինսայդեր