Փաշինյանը գնացել է Մոսկվա սեփական իշխանությունը պահելու համար․Հայկ Մամիջանյան

Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը այսօր հրավիրված ասուլիսում դժվարացել է պատասխանել հարցին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, թե արևմտամետ։
Sputnik
Ըստ Մամիջանյանի` Փաշինյանը հակահայ է։ «Թե որ տերերին ծառայելով է այս կամ այն դավաճանությունը ինքը իրականացրել` ճիշտն ասած` ինձ համար միևնույնն է»,-հավելել է պատգամավորը: Հայկ Մամիջանյանը անդրադարձել է նաև հարցին` թե ինչու վարչապետն այնուամենայնիվ գնաց Մոսկվա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ վարչապետը գնացել է Մոսկվա սեփական իշխանությունը պահելու համար։