Պատճառը, ինչպես իրենք են նշում, Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի օգուտները և ակնկալիքներն են։ Ի՞նչ ձեռքբերումներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամկցելու անցած 10 տարիների ընթացքում, Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում վերլուծել են «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը և Ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։