Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, որը դեկտեմբերի 23-ին կնշի ծննդյան 95-ամյակը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշել է Թուրքիայում ապրած տարիները և նշել, որ մինչ օրս իր վրա զգում է «ախպարի» կնիքը։
Մտավորականը համոզված է, որ այսօր էլ թուրքերի մեջ նստած է «հային վատ բան անելը դրախտի ուղեգիր է» գաղափարը, բայց խոստովանում է, որ 4 անգամ երգչախմբով հանդես է եկել Թուրքիայում, որտեղ ինքը սիրված դիրիժոր է, իրենով հպարտանում են, համարում իրենցը։
Մաեստրոն արդեն 79 տարի բեմում է, որոնցից 62-ը՝ նույն կոլեկտիվի հետ։ Ասում է` փոքրուց քիչ է քնում` օրական 2 ժամ։ Հետո կատակում է․ «Էսօրվա խելքս լիներ՝ քիմիկոս կդառնայի, այնտեղ փող կա, այստեղ չկա»։
*Չեքիջյանը կարծում է, որ իր վաստակն ունեցող մարդը պետք է ավելի գնահատված լինի։