Պատմության դասագրքում, սխալ են ոչ միայն պատմությունը, այլև եկեղեցական նյութերը.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Sputnik
Հայոց պատմության 7-րդ դասարանի խնդրահարույց դասագրքի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս անգամ մտահոգությունների տեղիք տված ձեռնարկին անդրադարձել է Հայ առաքելական կեղեցին։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ պատմության դասագրքում, սխալ են ոչ միայն պատմությունը, այլև եկեղեցական նյութերը։
Դասագրքում Հայ եկեղեցու պատմության մեր ներկայացրած նյութի ծավալը կրճատել են, եղածն էլ խեղաթյուրված են ներկայացրել, տարակուսել է հոգևորականը։
«Մեզ համար զարմանք հարուցեց մանավանդ այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր աթոռի որևէ կառույցի հետ, և ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է մարդկանց մոտ այլ պատկերացում ստեղծելու համար»,–ասաց արքեպիսկոպոսը։