Ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արցախի քաղաքական ու ռազմական նախկին ղեկավարներին։
Աշխատանքային այցով Սանկտ-Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել բենզինի և դիզվառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով։