Թայֆայականությունն ու միջոցների մսխումը շարունակվում է․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հնարավոր է ներկայանա առաջին դեմքով։
Sputnik
Խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ ավագանու նիստին կմասնակցի նաև Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։
«Թայֆայականությունը, անլուրջ մոտեցումն ու միջոցների մսխումը շարունակվում է։ Ուստի մենք մտադիր չենք հավանություն տալու բյուջեից թեկուզ մի կոպեկ տրամադրել այս իշխանությանը»,- ասել է Աբգարյանը՝ խոսելով Երևան քաղաքի 2024թ-ի բյուջեի նախագծի մասին։
Ինչ վերաբերում է օրակարգում ներառված թանկացումներ ենթադրող օրինագծերին, դրանց հարցում ընդդիմադիր խմբակցությունը համակարծիք է «Մայր Հայաստանի» հետ՝ ավագանու նիստը պետք է բոյկոտել, որպեսզի քվորում չապահովվի և նիստը չկայանա։