Սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են նոր սրացումների հանգեցնել․ Աբրահամյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն անցած շաբաթասկզբին արևմտյան մամուլին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից։
Sputnik
Դրանից օրեր անց, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, արձագանքելով Հաջիևի մոտեցմանը, չէր բացառել, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը խաղաղության համաձայնագրից առանձնացնելը կարող է ընդունելի լինել Հայաստանի համար։
Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, սակայն, այդ դիրքորոշումը լի է ռիսկերով ու վտանգներով։
Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:
<Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում> - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Տիգրան Աբրահամյանը։