Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանից ստանձնում է ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։ Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը։