Վրաստանում վերականգնել են թեթև մարդատարների երթևեկությունը ՀՀ տանող ճանապարհին

Արխիվային լուսանկար
Տվյալ հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային մեքենաների համար երթևեկությունը դեռ արգելված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանում վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին։
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձնամաքրման աշխատանքների արդյունքում Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90-ից մինչև 112 կմ հատվածում (Հայաստանի հետ սահմանին-խմբ.) վերականգնվել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային մեքենաների համար ճանապարհի այդ հատվածի երթևեկությունը շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք, որ ներկա պահին ձյան ու մերկասառույցի պատճառով փակ է նաև Վրաստանից դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետի՝ Գուդաուրի-Կոբի ճանապարահահատվածը։