Որոշ ուժեր փորձում են խաթարել ԻԻՀ– ԵԱՏՄ երկրներ փոխգործակցությունը. Իրանի առևտրի նախարար

Աբբաս Ալիաբադին կարևորել է բիզնեսի համար պատշաճ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը գործարքների իրականացման, ինչպես նաև բեռների ապահովագրության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,25 դեկտեմբերի – Sputnik. Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի համատեքստում անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ նավագնացության և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան հատվածներում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին։
ԵԱՏՄ–ն դեռևս չունի էներգառեսուրսների և բեռների թվային վերահսկման միասնական շուկա. Փաշինյան
Այսօր ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի առևտրի և ձեռնարկատիրության համար, քանի որ այն հսկայական սիներգիա է ստեղծում բոլոր կողմերի համար: Ալիաբադին բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ որոշ ուժեր փորձում են խաթարել Իրանի և ԵԱՏՄ երկրների փոխգործակցությունը, ուստի նա իր վրա է վերցրել իրանական կողմից այդ համաձայնագրի իրականացմանը հետևելու խնդիրը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը:
«Ես մեծ հույս ունեմ, որ այդ փաստաթուղթը հնարավորինս շուտ կվավերացվի մեր երկրներում, և մենք այն կտեղափոխենք գործնական հարթություն», - հավելել Է նախարարը:
Նա նաև կարևորել է բիզնեսի համար պատշաճ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը գործարքների իրականացման, ինչպես նաև բեռների ապահովագրության համար:
Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ–ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանին, Իրանին և Վրաստանին առաջարկել էր կազմել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը: Այժմ կառուցվում է այդ միջանցքի հայկական հատվածը ՝ «Հյուսիս – հարավ» մայրուղին՝ իրանականից մինչև վրացական սահման։