Սյունքից Վայոց Ձոր տանող հատվածում հարյուրավոր մեքենաներ մնացել են ճանապարհին

Խցանում. արխիվային լուսանկար
Փրկարարները ոստիկանների հետ փորձում են բացել ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բքի պատճառով արտակարգ իրավիճակ է Սյունքի մարզից Վայոց Ձորի մարզ տանող ճանապարհին։ Ժամանակավորապես դադարեցվել է Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց Ձոր երթևեկությունը: Հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով ` տեղում աշխատում են փրկարարները և պարեկները։ Նրանք խցանման մեջ մնացած մարդկանց տաք հեղուկներ են բաժանում։

«Դեպքի վայրում գտնվող փրկարարները ոստիկանների հետ փորձում են բացել ճանապարհը»,–ասաց Սարգսյանը։

Նշենք, որ ճանապարհները պատվել են մերկասառույցով։