ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

Սերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ ազատագրել են Մարյինկա բնակավայրը», - ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել