Պատանի սուսերամարտիկները 6 ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի խաղարկությունում

Պատանի սուսերամարտիկները 6 ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի խաղարկությունում
Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում մեդալներ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ նվաճել են բրոնզե մեդալներ։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը: