Նիկոլ Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է

Նիկոլ Փաշինյան
ՌԴ է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն այսօր մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` վաղը Սանկտ Պետերբուրգ է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։