Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ ՀՀ–ն կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ

Լուկաշենկոն հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը տնտեսական է, և դրան պետք է մասնակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ...ինչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Այո՛, սխալ են թույլ տվել». Լուկաշենկոն խոսել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: