Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Կայացել են Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Քվեարկության արդյունքում նախագահ է վերընտրվել Հովհաննես Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ բադմինտոնը 1992 թվականից հանդիսանում է օլիմպիական մարզաձև, իսկ վերջին տարիներին հայ մարզիկները զգալի առաջընթաց են գրանցել միջազգային տարբեր կարգի մրցումներում, ու չի բացառվում, որ 2028 թվականի օլիմպիական խաղերին կկարողանան մասնակցել նաև հայ բադմինտոնիստները։
Հովհաննես Խաչատրյան