ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել

ԵԱՏՄ երկրները Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
Փաստաթուղթը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին:
Ստորագրման արարողությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում:
ԵԱՏՄ–ում Իրանի հետ առևտրի աճ են կանխատեսում
Համաձայնագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալիաբադին, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին և գործում է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից:
Ճիշտ կլինի, եթե ՀՀ–ն ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը. Ալեն Սիմոնյան