ԱՄՆ–ի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. 1 մարդ զոհվել է, 3-ը` տուժել

ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել երկու խմբերի միջև։ Ոստիկանությունն արդեն մի քանի մարդու ձերբակալել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կոլորադո–Սփրինգս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում կաթոլիկների Սուրբծննդյան նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երեքը տուժել են։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանական վարչությունը։
«Կիրակի, ժամը 16:34–ին (երկուշաբթի տեղի ժամանակով ժամը 03.34–ին)Կոլորադո–Սփրինգսի ոստիկանական վարչություն ահազանգ է ստացվել Citadel Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցող հրաձգության մասին։ Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երկու խմբերի միջև վեճ է տեղի ունեցել։ Մեկ տղամարդու հրազենային վիրավորումով մահացած են գտել առևտրի կենտրոնում», – ասվում է «X» սոցցանցում ոստիկանության բաժնի հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, երեք վիրավորի հիվանդանոց են տեղափոխել։
Ոստիկանությունը մի քանի հոգու է ձերբակալել։