Ադրբեջանի ավիաընկերությունները 2023 թ. ՀՀ–ին 90000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար

Ադրբեջանական Azal-ի ինքնաթիռներից. Արխիվային լուսանկար
Հայաստանը չի փակել իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար անգամ Լեռնային Ղարաբաղի` ամիսներ տևած շրջափակման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի, Sputnik - Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել 2023 թ-ին Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։ 2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։
Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը, Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։
2022 թ. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ–ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։
Եթե քայլեր չանենք, Արցախում, ինչպես Նախիջևանում, կվտանգենք մեր մշակույթը. Քորթոշյան