Այդ օրը նախանշված ավագանու նիստի օրակարգում կարմիր գծերի ավտոկայանատեղիների վճարները 13 անգամ թանկացնելու մասին հանրահայտ նախագծից բացի, ներառված են նաև տեղական մի շարք տուրքերի և վճարների բարձրացում նախատեսող իրավական ակտեր։
Թանկացումների իրավական փաթեթի մանրամասների և ընդդիմության կողմից առաջարկվող հակաքայլերի մասին զրուցել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։