Լուրեր

Sputnik
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա տնտեսական աճի ցուցանիշները։
Հրապարակման համաձայն՝ տնտեսական ակտիվության աճը նոյեմբերին` նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ կազմել է 11.2%, իսկ հունվարի նկատմամբ՝ 9.4 %:
Տարվա 11 ամիսների ընթացքում տնտեսական ճյուղերից ամենամեծ աճը գրանցել է առևտուրը՝ 24,3 տոկոս, ամենացածրը՝ արդյունաբերույունը՝ 2,1 տոկոս, շինարարության աճը կազմել է 15,6 տոկոս, ծառայություններինը՝ 11,1։
Վրաստանից դեպի Հայաստանի սահման ավտոճանապարային երթևեկությունը վերականգնվել է։ Մինչ այդ վատ եղանակի պատճառով Վրաստանն արգելել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման։
Վերին Լարսի անցակետը, սակայն, դեռ փակ է մնում։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ ձյան և բքի պատճառով Վերին Լարսում հայկական 1000 բեռնատար է մնացել։
Դրանցից 200-ը կանգնած են դեպի Ռուսատան անցման հատվածում, 800-ը ուղևորվում են Հայաստան։