Լուրեր

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նա այսօր Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստան մեկ տարով կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը։
Դեկտեմբերի 26-ին Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»,- ասել է Բայրամովը։