Լուրեր

Sputnik
2023 թ-ին Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին մոտ 90 հազար եվրո են վճարել՝ Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Հիշեցնենք, որ Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը Հայաստանի օդային տարածքը սկսել է օգտագործել 2021 թ. հոկտեմբերի 6–ից։
Վրաստանն արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման ավտոմոբիլային ճանապարհով:
Հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Պատճառը վատ եղանակն է։