Նախորդ շաբաթ Ազգային Ժողովն արտահերթ նիստում ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով Հայաստանն, ըստ էության իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի 315 մլրդ դրամի պարտքը։
Նշված գումարից 187 մլրդ-ը Արցախի կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ-ը՝ հիմնադրամների պարտատոմսերը, 22.5 մլրդ-ը՝ ֆիզիկական անձանց վարկերն են, 19 մլրդ-ը` իրավաբանական անձանց վարկերը։
Կառավարության առաջարկով պարտքի 70 տոկոսը փոխանցվելու է Հայաստանի կառավարությանը, 30 տոկոսը` հայատանյան բանկերին։
Որոշման քաղաքական և տնտեսական նպատակների, հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի հետ։