Խնդիրն այն է, որ Շահրամանյանը չի հայտարարում, որ չեղարկել է իր Հրամանագիրը․ քաղաքագետ

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Ավելի ուշ Սամվել Շահրամանյանն ինքը հայտարարեց, որ նման փոստաթուղթ գոյություն չունի։
Sputnik
Այս օրերին արդեն տարբեր աղբյուրներից տեղեկություններ են տարածվում, թե իբր Շահրամանյանը չեղարկել է Արցախի Հանրապետությունը լուծարելու իր հրամանագիրը։
Այս ֆոնին Ադրբեջանի Միլի Մեջլիսը պատրաստվում է դեկտեմբերի 26-ին քննարկել ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Բացի այդ՝ Ադրբաջենի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները հայտարարում են, թե ժամանակն է քննարկել «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն» ստեղծելու հարցը։
Տարածվող լուրերի ու դրանց տողատակերում թաքնված իրականության մասին Sputnik Արմենիան խոսել է «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։