Վրաստանն արգելել է դեպի Հայաստան երթևեկությունը բոլոր տեսակի մեքենաների համար

Մյուս ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանն արգելել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի Հայաստանի սահման տանող ավտոմոբիլային ճանապարհով:
Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երթևեկությունը փակ է միայն կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար:
«Բքի և ձյան պատճառով Ախալցխա–Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 90–ից մինչև 112 կմ հատվածում (Հայաստանի հետ սահմանի մոտ–խմբ.) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։
Հիշեցնենք, որ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ներկայումս փակ է նաև Վրաստանից Ռուսաստանի Վերին Լարս անցակետը: