ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդական Transavia բյուջետային ավիաընկերությունը 2024 թ. ուղիղ չվերթեր է սկսում Լիոնի և Երևանի միջև։ Տեղեկությունը հայտնում է Լիոն-Սենտ-Էքզյուպերի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ավիաընկերությունը չվերթները կսկսի իրականացնել ապրիլի 12-ից՝ շաբաթական մեկ անգամ, շաբաթ օրերին։ Տոմսերի արժեքը սկսած 205 եվրոյից:
Նշենք, որ Transavia–ն դեպի Երևան չվերթեր է իրականացնում նաև Փարիզից և Մարսելից: